07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը արհամարհել է նախագահի այցն ԱՄՆ

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն չի ընդունել եւ անգամ չի ողջունել ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:

Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է “Рустави 2” հեռուստաընկերության եթերում: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել Վրաստանի ԱԳՆ-ին պահանջել դիվանագետներից պահպանել դիվանագիտական էթիկետը, հայտնում է apsny.ge-ն:

«Վրացի դիվանագետները օգնում են երկրին ներկայանալ: Սակայն երկրի նախագահն է առավել ներկայացնում  տվյալ երկիրը: Իսկ մեր արտաքին գործերի նախարարության խնդիրն է դաստիարակել ճիշտ գաղափար, դիվանագիտական էթիկետ այն դիվանագետների մոտ, ովքեր մի շարք օրենքներ են խախտում, չեն դիմավորում իրենց երկրի նախագահին այն երկրում, որտեղ իրենք դեսպան են:

Ի դեպ, ես այնտեղ մասնավոր այցով չէի, գտնվում էի հանրապետության համար ծառայության մեջ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ