23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն արձագանքում է Քոչարյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2-րդ.am-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադառնելով սահմանադրական փոփոխություններին` նշել է, որ կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:

Henaran.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով այս առնչությամբ ասաց.

«Կարդացի հարգարժան 2-րդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցը: Հետո  վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, հետո նորից վերադարձա հարցազրույցին: Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում հանաձնաժողովի արված աշխատանքը: Քոչարյանի հարցազրույցը շատ ավելի ոեսկեղեն և մաքրամաքուր հայերենով է, օրինակ` հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ բառակապակցությունները: Բայց Քոչարյանի հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար: Դա հետևյալն է` չի կարելի է փոխել սահմանադրությունը, քանի որ արատավոր համակարգի վերարտադրման գործիք կարող է դառնալ նոր սահմանադրական փոփոխությունները: Ուշադրության դարձրեք «արատավոր համակարգի վերաարտարդման գործիք» արտահայտությանը: Հետաքրքիր է` ի՞նչ խաղի կանոնների պայմաններում և ե՞րբ է առաջացել այդ «արատավոր համակարգը»: Հետաքրքիր է` ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է պայքարել այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ, եթե, իհարկե, այդ համակարգը արատավոր է: Բայց, մյուս կողմից, ինքներդ էլ լավ հասկանում եք 2-րդ նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը, քանի որ ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչն ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային և հասկանալի իրավունք է: Պարզապես պետք է նշել նաև, որ կայնքն առաջ  է ընթանում արագ է փոխվում և եվրոպական տիպի ոչ մեծ կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց հեղինակությունը: Տեղում դոփելն անթուլատրելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ