23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուս-թուրքական ճգնաժամը խորանում է. ՌԴ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ է խախտել Թուրիքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ սահմանի խախտման առնչությամբ արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը:

Դեպքի վերաբերյալ մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան իր իրավունքների պաշտպանելու համար կարող էր պատասխան քայլ անել և խոցել ինքնաթիռը:

«Սա հենց այն հարցն է, որի մասին ավելի վաղ զգուշացրել էինք»,-ասել է Քերրին՝ ընդգծելով, որ սահմանախախտության դեպքն իրեն չափազանց մտահոգել է: Իսկ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումը սպառնալից և անխոհմ քայլ է:

Ռուսաստանի դեսպանությունը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է սահմանը երկրորդ անգամ խախտելու մասին պնդումների իսկությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ