22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն արձագանքում է Քոչարյանին

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  Սահամադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետները տարբերվում են:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ խիստ քննադատելով սահմանադրական փոփոխությունները:

«Միակուսակցական ժամանակները վաղուց անցել են, մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Ավելին` խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն է տալու որոշումների կայացման կոլեգիալ համակարգի կայացմանը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ կյանքը ցույց կտա, որ իրենք ավելի ճիշտ ենք:

Վերջինս բացառեց, որ նոր սահմանադրությամբ` համամասնական ընտրական համակարգի պարագայում ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն:  «Տեսականորեն հնարավոր մեծամասնությունը ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել»,- եզրափակեց խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ