15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ իշխանափոխության համար….

«Հանրային փրկության ճակատին» միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարում  է, որ «Չե՛ք անցկացնի» և «Հանրային փրկության ճակատ» նախաձեռնությունները, չնայած առկա որոշակի սկզբունքային տարաձայնություններին, պատրաստ են հանդես գալ միասնական ճամբարով։

««Հանրային ճակատ»-ը և «Չեք անցկացնին» սահմանադրության հարցում ունեն միասնական դիրքորոշում, իսկ մյուս հարցերում դեռևս հայտնի չէ, թե տարաձայնությունը ինչումն է: Սահմանադրական դիրքորոշումների վերաբերյալ երկուսի տեսակետներն էլ նույն է, այսինքն թույլ չտալ, որ գործը հասնի հանրաքվեի: Այսօր այս կամ այն չափով գործում են պայմանականորեն «ՈՉ»-ի ճակատ կոչվող երկու միավորումներ։ Նախանշվում է նաև երրորդի ստեղծումը։

Առաջին հայացքից բոլորին մտահոգում է «Սահմանադրական դավադրություւնը», սակայն ինչպես միշտ, կան նաև այլ նկատառումներ, որոնց շեշտադրումը թեեւ խանգարում է «ՈՉ»-ի նպատակասլաց աշխատանքներին, սակայն չի էլ օգնում այլ նպատակադրումների, օրինակ, հրատապ իշխանափոխության իրականացմանը։

Ամեն ոք պետք է հասկանա, որ մեր ազգային-քաղաքական կյանքում արմատական փոփոխութիւնների առաջին քայլը այս դավադրութեան կանխումն է»,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ