10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդդիմադիր գործիչներին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:

Ադրբեջանը հիստերիկ արշավ է սկսել

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող  հայտարարությամբ: Հայտարարությունը, որը  պարունակում է ԼՂՀ […]

Սարգսյանը «պինդ պոպոք» է /վիդեո/

Ինչո՞ւ հենց սահմանային լարվածության օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ : Հանդիպման ենթատեքստում քաղաքական որոշ ուժեր տեսնում էին ՀՀ նախագահին զիջումների մղելու պուտինյան քաղաքականության արտացոլում: Միայն թե Սարգսյան-Պուտին հանդիպմանը, համենայնդեպս ներկայացված տարբերակում նման խոսակցություն չեղավ: Թե ի՞նչ խոսեցին երկու նախագահները առանձնազրույցի ժամանակ հիմնականում ենթադրությունների դաշտում է, քանի որ գոնե պաշտոնական […]

Արվում է շատ լկտի ձեւով. «Ոչ թալանին»-ը նոր փուլ է սկսում /վիդեո/

«Սեպտեմբերի 1-ից սկսեցինք մեր պայքարի երկրորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը և հավելեց, որ պայքարի նոր փուլը պայմանավորված է նրանով, որ իրենք տեսել են՝ հերթական անգամ ակնհայտորեն ստել են քաղաքացիներին. «Ու դա արվում է շատ լկտի ձևով: Դրա համար  որոշեցինք որևէ այլ […]

Շատ ավելի կարեւոր կլինեն Քոչարյանի ցուցմունքները

Ամենավերջին բանը, ինչին սպասում է հանրությունը, Քոչարյանի հարցազրույցն է, կարծում է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինիս համոզմամբ՝ շատ ավելի կարեւոր կլինեն Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները մի քանի ուշագրավ իրադարձությունների մասին, որոնք երկիրը հասցրին գրեթե փակուղային դրության: Քոչարյանի վերադարձի լրջագույն խորընդոտը քաղաքագետի գնահատմամբ՝ հասարակական մերժումն է:

Տիգրան Ուրիխանյանը` բյուրոկրատիայի դեմ

Այս շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պետական իրավական հարցերով և տնտեսական հարցերով հանձնաժողովներում քննարկվելու են չորս օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը մի շարք ոլորտներում օրենսդրական կարգավորումներ ապահովելն է: Դրանք են՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, «Ընտրական» օրենսգրքում, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և  «Լիցենզավորման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունները: Այսօր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու […]

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ, Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է ТАСС գործակալությունը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծը անցել է ներպետական համաձայնեցման փուլը եւ պատրաստ է ստորագրման։

Ռուսական զենքը չի կրակում հայ զինվորի վրա. Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ սահմանային լարվածության մասին տեղեկատվությունը չափազանցված է: «21 տարի է զինադադարի պայմաններում ենք և այդ տարիներին չեն դադարել հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, մշտական է: Այսօր դա ներկայացվում է շատ ավելի մեծ ծավալների, մեծ վտանգի: Ես այդպես չեմ կարծում»,- Վահան Շիրախանյանը լրագրողներին խնդրեց  ավելի  զգույշ մոտենալ ազգային և  ռազմական անվտանգությանը: […]

Նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է

Գործող Սահմանադրությամբ աղանդների քարոզը համարվում է հոգեորսություն եւ արգելվում է: Իսկ այսօր Սահմանադրության նոր նախագծով՝ նրանց ազատ քարոզի իրավունք է տրվում: Ես դա չեմ կարող հասկանալ, որովհետեւ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է, կարծում է Հայ ասպետ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, հաղորդավարուհի Կարին Տոնոյանը: Վերջինս անդրադառնալով փոփոխվող Սահմանադրության շուրջ ծավալված մյուս մերժվող դրույթին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի