23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կրկնելով ուրիշներին` կգա՞

«Միակուսակցական համակարգ դառնալու հետ կապված` Ռոբերտ Քոչարյանի գնահատականը համահունչ է այն խոսքին, որ մենք վաղուց ասել ենք: Մի բան է կարևորը այդ հարցազրույցում, որ արատավոր համակարգի վերաբեյալ և իշխանության պատասխանը և Քոչարյանի  ասածը միանշանակ ընդունված են»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով` նոր բան չի ասվել. «Այլ պարզապես փոխադարձ լրացմամբ իրենք եկան ասելու այն , ինչը մենք վաղուց էինք ասել` այս համակարգը արատավոր է և պետք է այն արմատապես փոխել»:

Անդրադառնալով հարցին` արդյոք սա հարմար առիթ է ստեղծվել ՀՀ երկրորդ նախագահի ակտիվ քաղաքականություն վերադարձի համար` Մարտիրոսյանը ասաց. «Ես կանխատեսում չեմ անի, քանի որ դա ըստ էության ամենաանշնորհակալ գործն է: Մեր փորձագետները հաճախ սխալվում են, հետևաբար ես կսպասեմ իրադարձությունների զարգացմանը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ