06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետ-լրագրողներ ճեպազրույցը չկայացավ

Քիչ առաջ Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը ԱԺ անվտանգության պետի հետ փակել էր լրագրողների ճանապարհը և թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ ԱԺ մուտքերից մեկին, որով վարչապետ Հովիկ Աբրահամյանը սովորաբար մուտք է գործում Ազգային Ժողով:

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյայի յուրաքանչյուր չորեքշաբթի լրագրողները հենց այդ մուտքի մոտ են ճեպազրույց ունենում վարչապետի հետ: Սակայն այս անգամ Արսեն Բաբայանը թույլ չտվեց մոտենալ մուտքին՝ շեշտելով, որ դա կապված է ավտանգության միջոցառումների հետ և կանոնակարգվում է լրագրողների հավատագրման կանոնակարգով: Չնայած լրագրողների դժգոհություններին՝ Արսեն Բաբայանն այդպես էլ թույլ չտվեց լրագրողներին շարժվել առաջ, ինչի արդյունքում վարչապետ-լրագրողներ ճեպազրույցը չկայացավ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ