24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացառիկ նվեր Հայաստանին. 168 Ժամ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս։ «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,– ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական աճը կկազմի 4-5.5 տոկոս։

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին։

«Եթե Միրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա,– նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը՝ ավելացնելով,– Ռուսաստանի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն։ Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»։

Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող այս իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն։ Արևմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը և, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ Խոսքը մեր անմիջական հարևանի մասին է, որը Հայաստանը շարունակում է համարել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ որպես տարանցիկ երկիր։

Մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը, որն իրականում թշնամի է՝ օր օրի մեկուսանում է աշխարհից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ մյուս հարևանը, որը մեր թշնամու բարեկամն է, խրվում է սիրիական պատերազմում, բայց, որ ավելի կարևոր է՝ սպառնում է փչացնել հարաբերությունները մեր «տիտղոսային բարեկամի»՝ Ռուսաստանի հետ, որը սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ներկայումս դաշնակցում է ադրբեջանաթուրքական դաշինքի հետ։ Դա ոչ թե Հայաստանի դեմ դաշինք է, այլ դաշինք, որի համագործակցությունից տուժելու են նաև Հայաստանն ու Ղարաբաղը։

Եվ ահա, այդ դաշինքի անդամներից մեկին Եվրոպան ուղարկում է գրողի ծոցը, մյուսը սպառնում է բարեկամությունը Ռուսաստանի հետ փոխարինել թշնամությամբ։ Ավելի նպաստավոր իրավիճակ Հայաստանի համար դժվար է նույնիսկ պատկերացնել։ Այս պայմաններում, գոնե նվազագույն չափով ինքնիշխանություն դրսևորելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու ու դրանով համապատասխան աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինտենսիվ աշխատելու դեպքում՝ Հայաստանը կարող է շահած դուրս գալ ոչ միայն՝ սեփական դիրքերն ամրապնդելով, այլ նաև՝ շոշափելի առաջընթաց արձանագրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիրքավորվելու հարցում։

Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ քաղաքական էլիտան, գիտակցում է ստեղծված բացառիկ հնարավորությունը և դա օգտագործելու կենսական անհրաժեշտությունը։ Դատելով նրանից՝ ինչով է զբաղված այդ էլիտան այսօր, հազիվ թե Զարուհի Փոստանջյանը բղավում է Գալուստ Սահակյանի վրա, վերջինս շտապօգնություն է կանչում պատգամավորի համար, իշխանությունն «այո» է ասում, ընդդիմությունը՝ Աժ դարպասներին պաստառ է փակցնում… Հայաստանում ամենաարագ աճող երևույթը ոչ ադեկվատությունն է։ Դա հասել է այն աստիճանի, որ պետությանն ընձեռված հնարավորությունները կարող է դարձնել պետականությունը կործանելու սպառնալիք։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ