28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի թիկնազորը ձեռնամարտի է բռնվել Բելգիայի VIP թիկնապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բրյուսել կատարած պաշտոնական այցի ժամանակ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի թիկնազորի և Բելգիայի VIP թիկնապահների միջև, գրում է Ermenihaber.am-ը:

Աառաջին դեպքում ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ հավաքվել են մի խումբ թուրքեր՝  բողոքի ցույց կազմակերպելու:

Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանն այցելել է Էգմոնթ համալսարան: Մինչև Էրդողանի ժամանումը նրա թիկնապահները ցանկացել են ստուգել համալսարանի տարածքը, բայց Բելգիայի անվտանգության մարմինները թույլ չեն տվել՝ նկատել տալով, որ դա իրենց պարտականությունն է իրենց երկրի տարածքում: Կողմերի տարաձայնությունը չի հարթվել ու վերածվել է ձեռնամարտի:

Նշենք նաև, որ Էրդողանի այցի ժամանակ սրանք միակ միջադեպերը չէին: Թուրքիայի նախագահի հետ Բելգիա մեկնած իր կինը` Էմինե Էրդողանը, որոշել էր գնումներ կատարել Բրյուսելի խանութներում: Թիկնապահներն էլ, որոնք ուղեկցում էին նրան, չեն թույլատրել, որ մնացած հաճախորդները մուտք գործեն տվյալ խանութ: Այդ ամենը տեսախցիկով նկարահանվել էր և տարածվել էր բեգիական մամուլով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ