15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Էդ ինչի՞ տենց ոգևորվեցիք … »

Այսօր կառավարությունը հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին:

Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ հայեցակարգը ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, ինչը ազատականացում կապահովի օտարերկյա ներդրողների համար.

«Կարևորվում է այն հանգամանքը, որ միջոցառումները համահուչ լինեն այլ ոլորտների իրականացվող քաղաքականության հետ»,- նշեց Ճշմարիտյանը: Նախարարն առաջնային համարեց առևտրային քաղաքականությունը:

Նրա խոսքով` ներդրումներին նպաստող առաջին բլոկը առևտրի պարզեցումն է, նպատակային առևտրային քաղաքականության իրականացումը: Երկրորոդ բլոկը` մրցունակ միջավայր ստեղծելն է և պահպանելը, անտեղի սահմանափակումներից խուսափելը, երրորդը՝ հարկային քաղաքականությունը: Չորրոդը կանաչ միջավայրի զարգացում մոտեցումն է, այսինքն` էկոլոգիապես անվտանգ երկիրը խթան է ներդրումների համար:

«Բարեփոխումների ուղղությունները հետևյալն է՝ կատարելոգործել ներդրումային քաղաքականության կարևորագույն տարրերը, ապահովել առավելագուն արդյունավետեություն և համապատասան միջավայր ստեղծել արդյունավետության բարձրացման համար: Այս միջացառումները նախատեսում են օտարեկրյա ներդրումների մասին օրենքի վերանայում, երկրորդ` պետություն մասնավոր հատվածի համագործակցության զարգացում, ներդրումների զարգացման ռազմավարության մշակում»:

Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց առաջին վեց ամիսների օտարերկրյա ներդրումների ծավալները և նշեց, որ կա աճ 4,7 միլիարդ դրամով:

Նախարարի խոսքի հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ասաց. «Էդ ինչի՞ տենց ոգևորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում, ո՞րն է պատճառը: Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանի ասածը լիովին հիմնավոր է և եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ