Չպետք է ընկնել վարկանիշային հաղորդումների հետևից
Ողջունելի է, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում չի սկսել ռեյտինգային վազքարշավ: Այդ մասին Աժ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ լավ է, որ Հ1-ը գիտակցում է, որ չպետք է ընկնել վարկանիշային հաղորդումների հետևից: Եթե նայենք ռեյտինգի տեսանկյունից, ապա ամենառեյտինգային կարող են լինել անճաշակ կլկլոցները և էրոտիկ հաղորդումները: Օրինակ` դասական երաժշտությունն ամենառեյտինգայինը չէ, բայց համարվում է ամենաորակյալը: Կոմիտասը ռեյտինգային չէ, բայց պետք է հնչի և շատ լավ է, որ հնչում է»,- մանրամասնեց պատգամավորը՝ որակի առումով առանձնացնելով Հ1-ի «Հայադարան», «Հայ ասպետ», «Արվեստանոց» հաղորդումները և հորդորելով` այդ հաղորդումները ցուցատրել շատ ավելի նայվող ժամի:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց երեկ արված առաջարկի մասին:
Հիշեցնենք, որ նա առաջարկել էր Հ1-ի եթերում պատրաստել Հայ Առաքելական եկեղեցու պատմության և երևելիների մասին հաղորդումներ: Շարմազանովն առանձնացնեց նաև այն խնդիրը, որ նոր սերդնի մոտ քրիստոնեության վերաբերյալ թյուրըմբռնում կա, քանի որ շատերին թվում է, թե այն խեղճերի կրոն է:
«Քրիստոնեությունն ամենահզոր կրոնն է, ինչպես Նժդեհն էր ասում՝ զոհաբերում է նա, ով սիրում է: Միայն ուժերը կարող է սիրել, մենք պետք է ներկայացնենք Սահակ Պարթևի, Ներսես Աշտարակեցու և այլոց օրինակները ու նրանցով կրթել սերունդներին»,- ասաց պատգամավորը