18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պոպուլիզմով Դուք եք զբաղվում. Զոհրաբյանը՝ գյուղնախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խիստ վրդովվեցրել էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի պատասխանը ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի տված հարցին:

Հիշեցնենք, որ Արայիկ Աղաբաբյանը դժգոհել էր, որ խաղողի մթերումը մնում է առաջնային խնդիր և հետաքրքվեց, թե ի՞նչ միջոցներ է նախարարությունը ձեռք առնում այդ հարցը լուծելու ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ հարցը լուծման փուլում է և ակնարկեց, որ պատգամավորը զբաղված է պոպուլիզմով:

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ աբիոնից խնդրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի կառավարության անդամը մնա էթիկայի կանոնների շրջանակներում:

«Պոպուլիզմով Դուք եք զբաղված, պարոն նախարար»,- բարկացած ասաց խմբակցության ղեկավարը՝ խաղողի մթերումը համարելով կարևորագույն խնդիրներից մեկը և բարկանալով, որ նախարարը կարող է նման կերպ արձագանքել պատգամավորին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ