14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն»

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում չափազանց կարևոր նորություն կար։ Այն վերաբերվում էր մի թեզի, որի մասին մշտապես խորհել և խոսել եմ։ Դա խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ակտիվացման հարցն է։ Դա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձր պահելու անհրաժեշտ նախապայման եմ համարում։ Չմոռանանք, որ խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը ռազմական համագործակցության հիմնական շրջանակներից մեկն է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ։ […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն

Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև […]

Ռոտշիլդների ինչի՞ն էր պետք Ալիևին 3.6 միլիարդ տալը. Իրավունք

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կնքել Է նավթային եւս մեկ «դարի պայմանագիր»։ Ավելի ճիշտ՝ 25 տարով երկարաձգվել է դեռ 1994 թ.–ին կնքվսւծ «դարի պայմանագիրը»։ Սակայն այդ երկարաձգման մեջ այնքան նորամուծություններ կան, որ հնից միայն ընդհանուր դրույթներն են մնացել։ «ԴԱՐԻ ՊԱՑՄԱՆԱԳԻՐ-2» Պայմանագրի երկարաձգումը Բաքվին բավականին ոգեւորել է եւ, անկեղծ ասած, առաջին հւսյացքից միանգամայն տեղին։ Միայն այն […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:  

Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և […]

Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար. Ժամանակ

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի թերևս առանցքային գործնական նպատակը իրականում կապ չունի այն հռչակագրերի հետ, որոնք ներկայացվում են այդ հարթակում արդեն երկու օր շարունակ: Ընդ որում, ներկայացվում են մեկը մյուսից գայթակղիչ ու հետաքրքիր հեռանկարներ, հատկապես Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում: Այդ ամենը սակայն որևէ աղերս չունի իրականության հետ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխող համակարգի հիմնարար հարցը՝ […]

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Օգտվելով […]

Երկուսը խանգարում են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլւսդիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչըն­դոտ կա։ Վիգեն Սարգսյանը վար­չապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը։ Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ագդեցության տակ […]

Էրդողանն արձագանքել է իր թիկնազորին զենք չվաճառելու մասին ԱՄՆ-ի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիային 1.2 մլն դոլարի զենքի վաճառքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանը:    Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, նկատի ունենալով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG-ԺՊՈւ) ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունը, ասել է. «Մենք նույնիկս փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք […]

Քաղաքական մարգինալներ են, հանցագործներ. քաղաքագետը՝ «Ելքի» առաջարկից (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությանը. այս մասին Միհրանյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են: Այսօր բոլորը մրցակցում են շուկաների համար, Հայաստանի համար դա մեծ հնարավորություն է: Հրաժարվել այդ շուկայից, այդ հնարավորությունից, որը ստեղծվում է, միայն հանցագործ մարդիկ կարող էին նման բան ասել»,-նշեց նա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի