ՄԵրկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը
                        Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության՝ «Քրիստոնեադեմոկրատական միության» (CDU) փոխնախագահ Յուլյա Քլյոքները պահանջել է դադարեցնել եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը: «CNNTürk» -ի տեղեկացմամբ՝ Քլյոքները մասնավորապես ասել է. «Թուրքիային տրամադրվող միջոցները նախատեսված են իրավական պետության սկզբունքների ապահովման համար, այնինչ Թուրքիայում այս պահին բոլորովին հակառակ գործընթացն է կատարվում: Եվրամիությունը խրախուսում է ոչ թե ժողովրդավարության վերացումը, այլ […]
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































