28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ խոչընդոտ չեն տեսնում նոյեմբերի 24-ին համաձայնագիրը ստորագրելու համար

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: «Ծառուկյան»  խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե բազմակողմանի համագործակցությունը կարևորում են, հարցրեց՝ արդյոք 2018թ-ի համար նոր միջազգային կառույցների միանալու ծրագրեր կան: Շավարշ Քոչարյանը նշեց, որ ոչ, չեն պլանավորում որևէ նոր միջազգային կազմակերպությանը միանալ, և դրա համար ֆինանսներ հատկացված չեն: Վահե Էմնֆիաջյանը նաև հարցրեց, թե նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, և կան արդյոք խոչընդոտներ: «Գործընկեր պետությունների կողմից ի՞նչ մոտեցում կա»,-հարցրեց նա:

Փոխնախարարը նշեց, որ որևէ խոչընդոտ չեն տեսնում նոյմբերի 24-ին համաձայնագիրը ստորագրելու համար: Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդեն երկու տարի է՝ ԱԳՆ տեղակալի նոր հաստիք կա, որը սպասարկում է արտաքին տնտեսական քաղաքականությունը:

«Դա լավ է, հիմա կա ձևաչափ, դեսպանները հրավիրվում են, քննարկվում է, թե ինչ ակնկալիքներ կան Հայաստան ներդրումների փոխանցման կամ հակառակի համար: Կցանկանայի՝ գնահատական տայիք, այս կառավարչական նոր մեխանզիմների ընթացքում ինչ ներդրումների ծավալ ունենք»,-հարցրեց նա և խնդրեց չափելի թվերով ներկայացնել: Շավարշ Քոչարյանը նշեց, թե չափելի դարձնել ԱԳՆ-ի աշխատանքը դժվար է, քանի որ դա այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանք է:«Արդյունքը երևում է տվյալ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալներով ու ներդրումներով»,-ասաց նա: Միքայել Մելքումյանը նկատեց, թե հիմքերը դրվել են, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան չի բավարարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ