19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։

Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «S-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան պարտավորագիր են ստորագրել, պայմանագիրը իրագործելու համար։

Թուրքիան արդեն «S-400» ների մատակարարման կանխավճարը մուծել է Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ չնայած ստորագրած պայմանագրին Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել ռուսական ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը, ինչը թույլ կտար թուրքական կողմին տեսնել  «S-400»-ների մեխանիզմը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ