«Դուք պատրաստվո՞ւմ եք նույն քաղաքական իրադրություններին, ինչ առկա էր 2008թ-ից հետո»
ՀՀ խորհրդարանը քննարկման է դրել Կառավարության կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններն ավելի շատ տեխնիական են և նպատակ ունեն տերմինների համապատասխանեցման: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենքում գրված է սահմանափակել այն դեպքում, երբ […]





































