04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերի սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացման կարեւորությունը: Արփինե Հովհաննիսյանը գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը եւ դրա շարունակականությունը: ՀՀ խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Գերմանիայի աջակցությամբ այլ ոլորտներում եւս համատեղ ծրագրեր իրականացնելու կարեւորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում կողմերը կարեւորել են նաեւ երիտասարդ սերնդի դերը: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների երիտասարդների միջեւ առողջ շփումների հաստատմանը:

Քննարկվել են նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր եւս: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ