18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք չէ ուղտի ականջում քնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

«Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա», -նշել  է  էրդողանը:Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ Թուրքիան միշտ էլ փոևձում  է   խառնվել  ԼՂՀ խնդրի կարգավորման հարցին՝ հօգուտ Ադրբեջանի. Թուրքիայի դիրքորոշումն է այդպիսին:

«Այս ամենը հենց այդ քաղաքական հունի մեջ պետք է դիտարկենք: ՄԽ-ի վերջին հայտարարությունները ձեռնտու չեն Ադրբեջանին: Ադրբեջանական մտահոգությունը փոխանցում է նաև Էրդողանը, բայց ես չեմ կարծում, որ էրդողանը կկարողանա  բանակցային գործընթացը  թեքել՝  հօգուտ Ադրբեջանի: Մենք, իհարկե, միշտ անհանգստանալու առիք ունենք, բայց սրա մեջ սարսափելի ոչինչ չկա, բայց սա չի  նշանակում, որ հայկական դիվանագիտությունը պետք է ուղտի ականջում քնի, ընդհակառակը. հարկավոր է ավելի զգոն լինել և է՛լ ավելի շատ աշխատել», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ