25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանին փորձում են վարկաբեկել

«Նեղ խմբային շահերից ելնելով` պատրաստ են պատվերով ապուշություններ հրապարակել, իրականությունից դուրս տեղեկատվություն ներկայացնել», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով լուրերից, թե ինքը ՀԷԿ ունի: «Շատ շնորհակալ կլինեի, որ ունենայի այդպիսի բան, գոնե կնվիրեի Հայաստանի Հանրապետությանը, ու շահույթ կունենար ՀՀ-ը»:

Նա նաև նշեց, որ Բնապահպանական տեսչությունը ներկայումս  իրականացնում է ստուգումներ Հայաստանի 4 անտառտնտեսությունում և սպասվում են նոր բացահայտումներ: 

Ինչ վերաբերում է լուրերին, թե Խոսրովի անտառի հրդեհի պատճառների վերաբերյալ իր և Արտակարգ իրավիճակների նախարարությունների մոտեցումները տարբեր են եղել, Արծվիկ Մինասյանը շեշտեց.

«Չկա նման բան։ Ես ասել եմ և շարունակում եմ պնդել, որ տեղի ունեցածը բնական երևույթի հետևանք չէ: Ես նկատի ունեմ, որ դա կայծակի կամ ամպրոպի հետևանք չէ, այնպիսի բնական երևույթի հետևանք չէ, որը կարող էր առաջացնել հրդեհ: Չի բացառվում, որ տեղի ունեցածը կարող է մարդկային կամ տեխնածին լինել: Քրեական գործը հարուցված է, ընթացքի մեջ է: Այդ հարցերի պատասխանը հստակ կտա քրեական գործի քննությունը։

Մենք հրաշալի աշխատում ենք, և պետք չէ փորձել տարաձայնություններ գտնել մեր միջև»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ