18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 
Հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ դեռեւս դպրոցական տարիներից է տեղեկացված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։
Նա նաեւ նշել է, թե մեկ բան է լսելն ու ընթերցելը, մեկ այլ բան՝ Ծիծեռնակաբերդում լինելը: «Հայաստան ժամանող յուրաքանչյուր պատվիրակություն պարտավոր է գալ ու խոնարհվել հայ ժողովրդի այս սրբավայրում»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը: 
 
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ