05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես ՌԴ-ը, ՀՀ-ն է՞լ կարող է առանձին պետությունների հետ միություն կազմել

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ն որպես առաձին սուբյեկտ պետություն , բայց միաժամանակ որպես ԵԱՏՄ անդամ, իրավունք ունի առաձին պետությունների հետ մաքսային միություն կազմել: Շավարշ Քոչարյանը հստակեցրեց, որ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն մեկ մաքսային տարածքում են: «Բայց այնուամենայնիվ և ՀՀ-ն, և ՌԴ-ն ազատ են տնտեսական դաշտում համագործակցելու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ այնքանով, որքանով դա չի հակասում իրենց պարտավորություններին այդ միությանը»,-ասաց նա: Աղաբաբյանը նկատեց, թե ՌԴ-Իրան-Ադրբեջան մաքսային միջանցքի ստեղծումը, թեկուզ առաջարկության տեսքով, դա արդյոք հնարավորությունների ցուցադրում չէ՞: 

Փոխնախարարը պատասխանեց, որ դա ընդամենը տրանզիտային միջանցք է, որտեղ մաքսային արտոնություններ չկան:«Եթե օրինակ մենք էլ նման միջանցք ձևավորենք՝ ենթադրենք ՀՀ-Վրաստան-Իրան, դա ամենևին էլ չի հակասի մեր պարտավորություններին ԵԱՏՄ-ում»: Աղաբաբյանը շարունակեց, թե մենք էլ միշտ նման պայմանավորություններ ենք ցանկացել ստեղծել Իրանի հետ, որ գազ անցկացնենք Իրանից մեր երկրով, ինչպես որ չի ստացվել: «Թե դա պետք է Գազպրոմի միջոցով արվի՞»,-հարցրեց նա: Փոխնախարարը նշեց, թե իրավական տեսակետից որևէ խնդիր ՀՀ-ն չունի նման գործարքների համար և դրա մասին բարձրաձայն խոսվել է: «Խոսվել է ընդհանուր էներգակիրների դաշտում համագործակցության մասին, կա քառակողմ համաձայնագիր՝ Իրան-ՀՀ-Վրաստան և ՌԴ, այսինքն՝այդ տեսակետից ծրագիր էներգակիրների հետ կապված՝ կա, ու ակնկալվում է, որ կընդլայնվի: Մյուս տարի կավարտվի երրորդ բարձրավոլտի շինարարությունը ՀՀ-Իրան կապող: Իսկ այն խողովակը, որը ստանում ենք գազի հնարավորություն, օգտագործվում է ընդամենը 20-25%-ը, ինչո՞ւ մնացած ծավալը չի օգտագրծվում, որովհետև մենք ի վիճակի չենք օգտագործել, որովհետև պայմանավորվածությունն այնպես , որ դա ըստ էության բարտեր է և մենք ստանում ենք գազը՝ հետ մղելով էլեկտրաէներգիան: Մեզ համար ձեռնտու է, բայց քանի որ գծերի հնարավորությունը չի բավարարում՝ ստացվում է, որ մեզ մոտ դատարկ է, հիմա երբ այդ գիծը հանձնենք՝ կարող ենք ավելի մեծ ծավալ գազ բերել և մեծ ծավալի էներգիա հետ փոխանցել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ