28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղյան գործարքի նոր առաջարկ Պուտինին. Ժամանակ

Անցած օրերին Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններ է արել նաև ԼՂ խնդրի վերաբերյալ: Այն, որ պաշտոնական Անկարան ամբողջովին սատարում է Բաքվի ղարաբաղյան քաղաքականությանը՝ թերևս նորություն չէ և չարժե ևս մեկ անգամ կրկնել հերթապահ նախադասությունները, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում հնչեցրել է Թուրքիայի նախագահը:

Սակայն ուշագրավ է, որ Էրդողանը երեկ կրկին ասել է, որ առաջիկայում ԼՂ հարցը քննարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Եթե Պուտինը զբաղվի այս խնդրի լուծմամբ, շատ ավելի հեշտ կլինի արդյունք ստանալը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նկատենք, որ Անկարան, ըստ էության, վերադառնում է ապրիլյան պատերազմին նախորդած իր քաղաքականությանը, որով փորձ արվեց Ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունների հարթություն: Այն ժամանակ Հայաստանի ու Արցախի դեմ գործեց եռակողմ դավադրություն, ինչն, ի վերջո, հանգեցրեց քառօրյա պատերազմի: Հիմա Էրդողանն ըստ էության նոր բան չի ասում, այլ ընդամենը ղարաբաղյան նոր գործարք է առաջարկում Պուտինին:

Իհարկե, բացարձակապես այնպես չէ, որ Մոսկվայում հրաժարվել են, այսպես կոչված, «Լավրովի պլանից», սակայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները հուշում են, որ Մոսկվան այս պահին մերժելու է Անկարայի գործարքը:

2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններից առաջ Պուտինն ամենևին շահագրգռված չէ, որպեսզի ավելի սրվեն հակասություններն Արևմուտքի հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահության այսօրվա ձևաչափն այն բացառիկ միջազգային հարթակն է, որտեղ Ռուսաստանն արդյունավետ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ:

Մյուս կողմից՝ Թրամփի վարչակազմի տարածաշրջանային և ղարաբաղյան քաղաքականությունը, Ֆրանսիայի սահմանափակ ռեսուրսները հնարավորություն են ընձեռել, որպեսզի կարգավորման, ավելի ստույգ՝ հակամարտության կառավարման գործընթացում փաստացի ամրագրվի Մոսկվայի անվերապահ դոմինանտությունը: Ընդ որում, այսօր դա տեղի է ունենում ոչ թե Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի սեպարատ համաձայնությունների հետևանքով, այլ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձևավորված կոնսենսուսի արդյունքում, ինչը, բնականաբար, լեգիտիմացնում է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում և հակամարտության գոտում:

Մոտ ապագայում հազիվ թե ռուս-թուրքական գործարք տեղի ունենա Արցախի հարցում, ինչն ինքնաբերաբար նվազեցնում է պատերազմի վերսկսման ռիսկերը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ