04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեսպանի աշխատանքը դատում են նրա կատարած աշխատանքով. Շավարշ Քոչարյանը՝ Ռուբեն Սադոյանից

Հարևան Վրաստանի կողմից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվել, բայց նրանց մամուլը դրա մասին երբևէ չի գրել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, որ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակլվել Ռուբեն Սադոյանը: Դիտարկմանը, որ մինչ Ռուբեն Սադոյանի նշանակումը շրջանառվում էր Սերգեյ Մինասյանի անունը, Շավարշ Քոչարյան արձագանքեց.«Շրջանառվելը չգիտեմ, բայց կոռեկտ չէ , որ մինչև հրամանագիր ստորագրելը, փորձում են անուններ տալ, դա ընդուված չի, և կորռեկտ չէ հարևան երկրի հանդեպ»:

Փոխնախարարը, արձագանելով դիտարկմանը, որ Ռուբեն Սադոյանը «Յունիգրաֆ Իսք»-ի ղեկավարն էր և հայտնի է «շուն խփող» անունով, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դեպանները, ասաց. «Նախագահի իրավասության մեջ է դեսպանի նշանակումը, իսկ դեսպանի աշխատանքը դատում են նրա կատարած աշխատանքով: Կաշխատի այդ ժամանակ կտանք գնահատական»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ