19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է

«ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հարցը: 

ԱԳ փոխնախարարը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշ հայտարարությունների մասին: Դիտարկմանը, որ նախագահը ՀՀԿ քաղաքական դպրոցում հայտարարել էր՝ Արցախի հակամարտության կարգավորումը ցավոտ է լինելու, Քոչարյանն արձագանքեց.«Նախագահն ակնարկում է, որ եթե Ադրբեջանը խելքի գա և իրոք, լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավոտ կլինի։ Այսօր, սակայն, դրա որևէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է լուծման»: Քոչարյանը նկատեց, որ բանակցությունների համար կան հարցեր, որոնք բացառապես վերաբերվում են Արցախին. «Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել, և դա շատ լավ հասկանում են միջնորդները, ու պատահական չէ, որ միշտ ասում են՝ երբ փուլը գա, որ պետք է կոնկրետ առաջ շարժվեն, առանց Ղարաբաղի դա հնարավոր չէ», -շարունակեց Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում լինի, փոխնախարարը պատասխանեց. «Դրա մասին որևէ բան չի խոսվել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ