26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս իշխանությունների հետ հնարավոր չէ կոմպրոմիսի գնալ․ Ալեք Ենիգոմշյան

Ժիրայր Սեֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խմբն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով։

Նախաձեռնող խմբի անդամ  Ալեք Ենիգոմշյանը նշեց՝  ստեղծվել է հռչակագիր,   ու դրա  շուրջ համախմբվել են ժողովրդի կողմից չմերժված մարդիկ։

Բանախոսը հույս  հայտնեց, որ կստեղծվի վստահության մթնոլորտ, մեր քաղաքացիները կկազմակերպվեն։

«Ժողովրդին կարելի է հանել անելանելիության վիճակից։ Ես այսօր հատուկ ասելիք չունեմ․ հռչակագրի տեքտը այս պահի դրությամբ ամեն անհրաժեշտ բան ասել է», –  նշեց Ենիգոմշյանը։

Վերջինս շեշտեց՝ նախաձեռնության ստեղծած հռչակագրում հստակ ասվում է՝  ներկա վարչակարգի հետ կոմպրոմիսի գնալ հնարավոր չէ։
«Չարիքը հենց այս համակարգի մեջ է։ Այս ազգի, հայրենիքի ապագան մի  նժարի վրա են   դրել, ուստի  հնարավոր չէ այս  իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալ։ Մեր քաղաքացիների, ժողովրդի մոտ պետք է հույսն ու վստահությունը վերականգնենք։ Քաղաքացին պիտի զգա, հասկանա՝  կա մի կենտրոն, կան մարդիկ, ովքեր հավաքվել են ու պատրաստ ենք տարբեր  տեսակնետների, գաղափարախոսությունների  տեր լինելով հանդերձ՝  համախմբվել, միավորվել՝ հայրենիքը այս վիճակից դուրս բերելու համար», –  նշեց Ալեք Ենիգոմշյանը։

 

23192815_132285034197865_839734744_n

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ