05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ցանկացած բողոքի ցույցի համար ծախսվում են միլիոններ

Երբ առանց հստակ պատկերացում կազմելու խոսում են այն մասին, որ եվրոպայում կամ Ամերիկայում կա 
«քաղաքացիական հասարակություն», կա օրենք, որ նախագահները չեն կարող անել այն, ինչ ուզում են, միանգամից գիտակցվում է, որ մարդկանց գիտելիքները զուտ տեսական են, հիմնված իրենց կարդացածի կամ լսածի՝ բնականաբար ոչ արժանահավատ տեղեկությունների վրա։ Իրականությունն այս է․ ոչ եվրոպայում, ոչ էլ Ամերիկայում հասարակությունը երբեք միասնական ոտքի չի կանգնել ինչ-որ հարց լուծելու համար․․․

Ցանկացած բողոքի ցույց նախապես կազմակերպվում է շահագրգիռ մարդկանց կողմից, որի համար ծախսվում են միլիոններ։ Ցանկացած շարժման, բողոքի, ցույցի հետևում մի գերհարուստ ու ազդեցիկ քաղաքական գործիչ է կամ գործիչներ, որոնք բոլորն էլ հետապնդում են զուտ իրենց անձնական շահերը․․․ Ներկայիս նախագահը ներկայացնում է միլիոնավոր ամերիկացիների ձգտումները կապված իրենց երկրի՝ հայրենիքի հետ, որոնց մեջ քիչ չեն հարուստ, բայց ոչ ազդեցիկ Ամերիկացիները․․․

ԵՎ եվրոպայի, և Ամերիկայի քաղաքական դաշտը սեփականացրել են մի քանի հարուստ ընտանիքներ <<Էլիտայից>>, և նրանց պետական համակարգերը լուրջ ճգնաժամի առաջ են․ տասնամյակներ շարունակ նույն մարդիկ, նույն դեմքերը նույն ձանձրալի <<դեմոկրատիա>> անհեթեթ գաղափարախոսությամբ․․․ Վերջապես, և Եվրոպան, և Ամերիկան այսօր կանգնած են բավականին բարդ ու գրեթե անհաղթահարելի խնդիրների առաջ, որոնցից զերծ է մեր երկիրը, որը սակայն ինչպես բոլոր դարերում, այնպես էլ այսօր կանգնած է ամենալուրջ և իսկապես անհաղթահարելի խնդրի առջև․ դա նյութամոլությունն է, որի պատճառով էլ բոլոր ժամանակներում պետական համակարգ են թափանցել և շարունակում են թափանցել ապաշնորհ և ծախու ծանծաղամիտները՝ երկիրը՝ պետական ամբողջ համակարգը վերածելով անձնական ու անպաշտպան խաղահրապարակի․․․

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ