20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու […]

Նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ:  Ողջունելով հյուրերին մեր երկրում՝  Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երևանյան նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում, և նիստի ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա […]

Արցախի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են գերմանացի պատգամավորի հետ

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում  Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն […]

Թուրքիան Բաքվին չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք մտավորականներին

Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին: Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը: Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին: Սուլեյմանովը նշել է, […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել […]

Ոչ կշոյվեի, ոչ էլ կուրախանայի, խիստ կդատապարտեի. Սյունիքի մարզպետը՝ հայտնի տեսանյութից

«Այդ տեսանյութը վեց ամսվա վաղեմություն ուներ, իր աշխատակազմի մտահղացումն էր, ուզում էին սյուրպրիզ անել քաղաքապետին եւ տեղադրել էին համացանցում: Դրանից առաջ ինչո՞ւ ԲՀԿ-ն չէր բարձրաձայնում դրա մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ խոսելով վերջերս համացանցում հայտնված Սիսիանի քաղաքապետ, քաղաքապետի միակ թեկնածու Արթուր Սարգսյանի ծննդյան տոնակատարության տեսանյութից, որտեղ քաղաքապետին աշխատակազմը դիմավորել էր նրա […]

Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու. վարչապետ

«Ատոմակայան կառուցելու հարցը երկարաձգվել է մինչև 2027 թվական: Մենք ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, ատոմային էներգետիկայի կադրերն են, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա: Մենք մտադիր ենք ատոմային էներգետիկա միշտ ունենալ»-, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Ինչ վերաբերում է իր տանը, նա […]

Շատ համարձակ ու շատ գիտակցաբար եմ անդամակացել ՀՀԿ-ին. Կարեն Կարապետյան

«Շատ համարձակ ու շատ գիտակցաբար եմ անդամակացել ՀՀԿ-ին, ժամանակին դա էլի բացատրել եմ, որովհետև այն մարտահրավերներն ու տարածաշրջանը, խնդիրները, որի առաջ երկիրը կանգնած է, չափացանզ կարևոր է, որ մենք ցնցումներ չունենանք»,-այսօր ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես ինքը որոշեց անդամակցել ՀՀԿ-ին այն դեպքում, երբ հայտարարում էր, որ տնտեսությունը շատ ծանր […]

Համաձայն եմ. վարչապետը՝ նախագահի՝ անփոխարինելի լինելու, 2018-ի վարչապետի մասին

 2017 թվականի  8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը  834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա նշեց, որ […]

Ինչի է հասել Կառավարությունը 1 տարվա մեջ. ամփոփում է Կարեն Կարապետյանը

Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 105.1 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 111.9 տոկոս, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 90.1 տոկոս է, շինարարության ծավալը`93.6 տոկոս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Կառավարության գործունեության 1 տարին: Այսպես, առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է 112.5 տոկոս ցուցանիշ, էլեկտրաէներգիայի արտադրություն`106.5 տոկոս ցուցանիշ, միջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի