17 Մայիսի, Saturday, 2025
KFC

69 համայնքում ՏԻՄ ընտրություններ

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %:

Քվեարկության մասնակիցների նախնական թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://res.elections.am/images/doc/masnak05.11.17.3.pdf:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված  կարգով տպվել են ավարտական տեղեկանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ