05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որտեղ է ՀՀԿ-ի պարտությունը

Նոյեմբերի 5-ին՝ երեկ, կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնականում հաղթանակ են տարեկ ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Այսպես, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար է վերընտրվել Հարություն Մանուչարյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների՝ Հարություն Մանուչարյանի ու Ավետիք Ադամյանի միջև:  Կարեն Շահնազարյանը ստացել է 719 ձայն, Սասուն Սաֆարյանը՝ 1144 ձայն, Ավետիք Ադամյանը՝ 4895 ձայն, Հարություն Մանուչարյան՝ 7089 ձայն:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում վերընտրվել է գործող ղեկավար ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը: Մյուս վեց թեկնածուները ստացել են Վանիկ Մկրտչյանը  406 ձայն, Գերասիմ Համբարյանը՝ 615 ձայն, Լևոն Գեղամյանը՝ 880 ձայն, Համլետ Պետրոսյանը՝ 966 ձայն, Կարեն Սերգոյանը՝ 1512 ձայն, Արծրունի Իգիթյանը՝ 2393 ձայն:

Ախթալայում հանրապետական գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է Ախթալայի նախկին քաղաքապետ, ինքնաառաջադրված անկուսակցական Սուրեն Թամազյանին: Երրորդ թեկնածուն՝ Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Արկադի Թամազյանը  ստացել է 287 ձայն:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից ՝10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278. անճշտությունների գումարային չափը՝ մեկ:

Արտաշատում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: Նշենք, որ մարզում կա ընտրության իրավունք ունեցող 21 600 քաղաքացի: Ըստ որում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը 77 է, իսկ 134-ն էլ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է  միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված և ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում, որտեղ թեժ պայքար էր ընթանում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված Յուրի Ավալյանի և «Գեգամետ» ընկերության ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանի միջև, գործող քաղաքապետը չի վերընտրվել իր 1424 քվեով, քանի որ նրա մրցակիցը՝ Վազգեն Ադամյանը ստացել է 4349 քվե:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ