14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արքայադուստր» Լեյլան պարզվում է նաև անդաստիարակ է /տեսանյութ/

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Երեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները անդրադարձան Ադրբեջանի բռնապետի ընտանիքի կողմից ՄԱԿ-ը “գրոհելուն” և “ավարում” կազմակերպված ֆոտոսեսիային…Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում էին ապշերոնյան բռնապետ Իլհամ բեյը,նրա կինը՝փոխբռնապետ Մեհրիբան խանումը և Ալիևների միակ հույսը՝Լեյլան… Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքն այսօր մի […]

Ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ. Վ. Գասպարյան (տեսանյութ)

Այսօր Եռաբլուր պանթեոնում ՀՀ ոստիկանապետին իր ասմունքը նվիրեց ՀՀԿ-ի հանրահայտ տատիկը: Ասմունքից հետո լրագրողների հարցերին պատասխանելով ոստիկանապետը հերքեց լուրերը, թե այսօես ասած աչք ունի Պաշտպանության նախարարի պաշտոնին: «Ինչ է նշանակում աչք ունենալ պաշտոնին: Ես գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է գտնվեմ: Ես 60 տարու հետո միգուցե ուզենամ գնալ ՊՆ»,-նշեց նա:

Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք. Պարգև սրբազան (տեսանյութ)

«Նախարարը հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումների ժամանակ, Կազանյան հանդիպումների, նորություն չասաց: Ասաց այն, ինչ միջազգային ասպարեզում ընդունված, առաջարկված տարբերակներից մեկն է եղել ընդամենը»,- այսօր «Եռաբլուր» լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ պատասխանելով  հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, […]

Այսօր դրա մասին խոսք չկա. ԱԺ նախագահը` հողերի հանձնումից (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղով է գնում Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ անկախ Հայաստանն այսօր ճիշտ ուղով է գնում: «Կարծում եմ` այո, մենք վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի համոզվում ենք, որ Հայաստանը շատ բալանսավորված քաղաքականություն է վարում, և դա ընդունվում է աշխարհի բավական մեծ քանակությամբ երկրների կողմից»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Բոլոր դեպքերին էլ օպերատիվ արձագանք է լինում. Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել»,-վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան հանցագործությունների կրճատման առումով:  Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը […]

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.  «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում […]

Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր. գեներալ

«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»,- այսպես արձագանքեց Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը` հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։ «8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ […]

Ամեն անգամ հանդիպելուց դուք մեզանից փող եք ուզում. վարչապետը`քաղաքացուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս Եռաբլուրում էր: Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել` փորձելով սահմանափակվել շնորհավորանքներով: Ամեն դեպքում հարցին, թե ինչու է որոշվել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակվել, որը մեծ դժգոհությունների առիթ է դարձել և չի պատրաստվում վերանայել իր այդ որոշումը, Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե նման հանձնարարական չի եղել: Իսկ թե Կրթության նախարարի որոշումն ինչո՞վ է պայմանավորված, […]

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին  Անկախության տոնի կապակցությամբ, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը եւ Հայաստանը 2 կարեւոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ […]

Փոստանջյանը համահայկական ընդվզում է նախապատրաստում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Եռաբլուրում ուղերձով հանդես եկավ և հայտարարեց՝ նախապատրաստում են համահայկական ընդվզում: «Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտարարում այս ապօրինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի