28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար. Սերժ Սարգսյան

Հնդկաստանի իշխանությունները շատ դրական են տրամադրված, նրանք ցանկություն ունեն զարգացնելու հայ-հնդկական հարաբերությունները: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար, նույնիսկ օրենսդրական մակարդակով: Մենք պատրաստ ենք հարկային արձակուրդներ տրամադրել այն ձեռնարկություններին, որոնք Հայաստանում կարտադրեն և կարտահանեն: Այս տարի սկսել ենք ազատ տնտեսական գոտու կառուցումը Իրանի հետ սահմանին, այն շատ կարևոր հանգամանք է դեպի Իրան արտահանումը դյուրացնելու տեսանկյունից: Հայաստանում հաջողությամբ գործում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ զբաղված են ոսկերիչները, ադամանդագործները:

Ունենք «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որտեղ գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ: Նախորդ տարի էլ ունեցանք առաջին հայկական հեռախոսը: Շատ հետաքրքիր է այսպիսի գոտիներում աշխատելը, բիզնես կազմակերպելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:

Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ