06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

«Պասիվության պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական կուսակցությունները բավականին պասիվ են»

«Համայնքների խոշորացման գործընթացում և տեղական մակարդակով ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտարարեց ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասնակցությունն օրինակ բերելով նա նշեց, որ ընտրություններին բնակչության մասնակցության ակտիվությունը բավարար չէ։ Նրա գնահատմամբ, ընտրողների մասնակցությունը ցածր է, ինչը տարեցտարի երևացող միտում է։

«Պասիվության պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական կուսակցությունները բավականին պասիվ են։ Մեկ այլ պատճառ է նաև համայնքների խոշորացման և ընտրական համակարգի խնդիրը։ Այս ընտրությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ խոշորացման գործընթացում և տեղական մակարդակով ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա։ Խոշորացման պրակտիկան դրա հետ անհամատեղելի է»,- նշեց Երիցյանը։

Ընտրություններին մարդկանց պասիվությունը հիմնականում եղել է այնտեղ, որտեղ միայն համայնքի ղեկավար են ընտրել։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ