04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժողովրդին ոտքի հանելը դժվար կլինի․ Թամար Հովհաննիսյան

Ժիրայր Սեֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խմբն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով։
«Հանուն Հայաստան Պետության» նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝     դերասանուհի   Թամար Հովհաննիսյանը նշեց՝    խմբի  շրջանակը պետք է ընդլայնվի, մարզերում պետք է ստեղծվեն բջիջներ, եւ որոշակի քայլեր պետք է արվեն՝ ժողովրդին համախմբելու համար։

«Մենք աշխատում ենք  փաստաբանների, իրավապաշտպանների հետ։ Մեր հռչակագիրը ստորագրել են նաև փաստաբաններ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ։ Նրանք մեզ ուղղություն են տալու, օգնելու են։
Հռչակագրին միացել են նաեւ սփյուռքից, որոնք կարող են հարկ եղած դեպքում աջակցել  մեզ։ Թեկուզ փոքր խմբերով մենք ակտիվ քայլեր պիտի անենք։ Մենք մասնակցում ենք դատերին, եթե կարողանում ենք ինչ-որ բաներ անել, անում ենք։ Մենք հստակ քայլեր պետք է անենք՝ ժողովրդին համախմբելու համար», –  նշեց դերասանուհին։

Թամար Հովհաննիսյանը նշեց՝    ժողովուրդը տարբեր մեթոդներով պայքարել է եւ ենթարկվել բռնության, հետևաբար այսօր  դժվար կլինի նրան ոտքի հանելն ու հույս ներարկելը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ