24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազատամարտիկների կանայք եւ մայրերը Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաեւ կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու եւ տոկունության համար. “Դուք պետք է հպարտ լինեք քանի որ […]

Հայ կինը դիրիժորն է, իսկ տղամարդը` առաջին ջութակը

Բժիշկներ առանց սահմանների’ կազմակերպությունը, որն իր բազմաթիվ մասնաճյուղերն ունի ամբողջ աշխարհով մեկ , 3 տարի առաջ մի ուսումնասիրություն է կատարել, համաձայն որի` արտասահմանցի տղամարդկանց մեծ մասը,  որոնք աշխատանքի բերումով գտնվում են ՀՀ-ում կամ Արցախում, որպես կին ընտրում են հենց հայուհիներին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Խաչատուր Գալստյանը` խոսելով հայ կանանց յուրահատկությունների մասին: Նրա […]

Կանանց նվիրում էին իրենց իսկ լուսանկարը /ֆոտո/

Այսօր Հյուսիսային պողոտայում կանանց տոնի առիթով յուրատեսակ նվեր-ակցիա էր կազմակերպել ‘Կանանց իրավունքների կենտրոն’ հասարակական կազմակերպությունը: Ակցիան իրականացվել է “Axiom” ստուդիաի հետ համատեղ: Կենտրոնի ներկայացուցիչները պողոտայով անցնող կանանց ու աղջիկներին նվիրում էին իրենց իսկ լուսանկարը: Իսկ ավելի ճիշտ, նրանք առաջարկում էին կանանց ու աղջիկներին լուսանկարվել հատուկ նախապատրաստած տաղավարում, մասնագետ լուսանկարիչների կողմից: ‘Մենք ամեն ամիս կանանց նվիրված […]

Մենք չենք մասնակցել ոչ գողության, ոչ կողոպուտի. Արթուր Բաղդասարյան

“Ազատության” հրապարակում մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը: Հրապարակ տանող ճանապարհին ամենուրէ մարդկանց ձեռքերում, գետնին, կարելի է տեսնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկարով եւ կուսակցության կարգախոսով փոքրիկ պաստառներ: Հանրահավաքը մեկնարկեց ՕԵԿ հիմնով: Այն բացեց Հովհաննես Մարգարյանը նա ողջունեց ներկաներին եւ խոսքը փոխանցեց կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը մշտապես հանդես է եկել նորարարական ծրագրերով, […]

Ուղղաթիռը բախվել է ճոպանուղուն եւ ընկել. կան զոհեր

Բելգիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել` բախվելով Ուի քաղաքի ճոպանուղուն: Օդաչուն եւ լուսանկարիչը, որոնք ինքնաթիռում են եղել, զոհվել են, տեղեկացնում է “Lifenews”-ը: Բախվելով ճոպանուղուն` ուղղաթիռն ընկել է զբոսայգում` բնակելի տներից 15 մետր հեռավորության վրա: Ուժեղ հարվածից այն այրվել է: Արտակարգ դրություն է հայտարարված, քանի որ սպառնալիք կա, որ ճոպանուղու խցերից մեկը կարող է ընկնել: Վթարի պահին […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  1000  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով  հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են […]

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը հայ կանանց եւ աղջիկներին

Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը. “Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն […]

Աղոթք` Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 9-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ աղոթք կբարձրացվի նաև ցեղասպանության անմեղ զոհերի համար: Henaran.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո գրասենյակից

Նազենին հեռացել է, բայց “Երջանկության մեխանիկա”-ն Հանրայինի նախագիծն է

“Հանրային” հեռուստաընկերությամբ  Նազենի Հովհաննիսյանի վարած “Երջանկության մեխանիկա”  նախագիծը Հանրային հեռուստաընկերությանն է, եւ “Հանրայինն” է որոշում թե երբ կավարտվի նախագիծը”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հավելելով, որ առաջիկայում հաղորդաշարը կավարտվի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Henaran.am-ը գրել էր, որ չնայած Նազենի Հովհաննիսյանը հունվարից հեռուստաընկերության աշխատակից չէ, բայց եթերում շարունակվում է նրա հաղորդաշարը: Տնօրենի խոսքով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի