13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հմայակի թանկարժեք պատերը…/վիդեո/

Այսօր  ‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատողները ինստիտուտի շենքում մամլո ասուլիս էին կազմակերպել, որպեսզի եւս մեկ անգամ հանգամանալից ներկայացնեն իրենց խոսքով` քաղաքական աստառ ձեռք բերած աշխատանքային կոնֆլիկտը վերոնշյալ ինստիտուտի սեփականատիրոջ` Սենիկ Ջուլհակյանի եւ աշխատանքային կոլեկտիվի ու նույն շենքում գտնվող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի միջեւ:

‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատակիցները համոզված էին, որ Հմայակ Հովհաննիսյանը արշավ է սկսել իրենց դեմ: Հիշեցնենք, որ ինստիտուտի սեփականատիրոջ, աշխատանքային կոլեկտիվի եւ Հմայակ Հովհաննիսյանի միջեւ վեճը վերաբերում է շենքի տարածքին: Ինստիտուտի աշխատակիցները հետ են ուզում վերցնել Հմայակ Հովհաննիսյանի կողմից բռնազավթած, սակայն ինստիտուտին պատկանող տարածքը, իսկ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չի պատրաստվում զիջումների գնալ:

‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության ֆինանսա-տնտեսական բաժնի վարիչ Վարդուհի Կոստանդյանի խոսքով, իրենք բացահայտել են փաստաթղթեր, որով պարզ է դառնում, որ մեկ օրվա մեջ երկու որոշում է կայացվել Հմայակ Հովհաննիսյանի օգտին, առաջին որոշմամբ  նրան է հանձնվում 437 քառակուսի մետր տարածք, իսկ երկրորդ որոշմամբ` 455 քառակուսի մետր: Աշխատակիցները պնդում էին, որ այդ որոշումներն ապօրինի են:

Ինստիտուտի թվով 88 աշխատակիցները հայցով դիմել են դատարան  Հմայակ Հովհաննիսյանի դեմ վիրավորանքի համար, քանի որ Հմայակ Հովհաննիսյանը աշխատակից կանանց վիրավորել է եւ անվայելուչ խոսքեր է ասել: Նրանք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, ով կոնֆլիկտի լուծմանն ընթացք է տվել` գործն ուղարկելով ՀՀ ոստիկանապետին:

Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` կառավարությունը հանցավոր որոշում է կայացրել` օտարելով  Սենիկ Ջուլհակյանին ընդհանուր օգտագործման տարածք, այն է` միջանցք եւ աստիճաններ:

‘’Ընտրարշավի նախորեին Կառավարությունը շուտափույթ որոշում է կայացնում առանձ իմ համաձայնության ընդհանուր օգտագործման տարածքները օտարել նոր սեփականատիրոջ` Սենիկ Ջուլհակյանին, ինչը հանցագործ որոշում է: ես կդիմակայեմ նման հալածանքներին: ես ոչ մի սենիկներից ու լիսկաներից չեմ վախենում’’,- լրագրողներին ասաց Հմայակ Հովհաննիսյանը`  հավելելով, որ թանկարժեք շինանյութից պատրաստված ՀՔՄ պատը  քնդելը, ուղղակի կարող էր միայն թուրքը անել:

Հիշեցնենք, որ վեճը լուսաբանելու նպատակով Հմայակ Հովհաննիսյանի նախորդ ասուլիսից հետո հոսպիտալացվել էր ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը: Ի դեպ, ինստիտուտի աշխատակիցների խոսքով` Հմայակ Հովհաննիսյանը Մեսրոպ Խաչատրյանին նույնպես համարում է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականը, չնայած այն բանին, որ Մեսրոպ Խաչատրյանը Գավառից է, եւ ոչ մի ընդանրություն չունի Սյունիքի մարզպետի հետ, բացի ազգանունների նմանությունից:
http://youtu.be/UR4PTLFs540

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ