07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պաշտոնական մակարդակով պետք է կոշտ հայտարարություն ուղղել Ֆրանսիային. փորձագետ

‘Ես նախկինում էլ ասել էի, որ եթե Ֆրանսիայի խորհուրդը հակասահմանադրական համարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, աշխարհի վերջը չի լինի: Այժմ աշխարհի վերջը չէ’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այս անգամ հաղթեցին թուրքական սպառնալիքները, քաղաքական ճնշումներն ու կաշառքը, ինչը պատիվ չի […]

Վարչապետն ասաց` ոմանք նախանձում են իր եւ Տարոն Մարգարյանի հարաբերություններին /վիդեո/

Մաշտոցի պուրակի հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակետները համընկնում են: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ: “Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում, մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն”,-հայտարարեց Տիգրան […]

Մեր ընդդիմախոսների փաստարկները քաղաքական են. վարչապետը` “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քննադատներին

Պատրաստվում է արդյոք կառավարությունը կրկին հետ կանչել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների քննադատությունները: Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղվեց: “Այն հարցադրումներըլ, որ ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ նախագծի […]

Մարտի 1-ին հայ արիները փառաբանելու են Հայր Արային

Հայ-արիական միաբանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’ Առաջին անգամ է, որ մերօրյա հայ արիադավան-հեթանոս համայնքում մարտի 1-ին կնշվի Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը: Հայր Արան հայ տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է: Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ […]

Բնապահպանական երեք հարց կառավարությանը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց ուղղեց Զանգեզուրի, Թեղուտի խնդիրների եւ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ Քաջարանի հետ կապված հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի որոշ տարածքներում բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու […]

Մահ բանակում. քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Ըստ աղբյուրի, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Դավթյանը  Henaran.am-ին տեղեկացրեց, որ քննչական […]

‘Հաջողակ’ խարդախը սովորական զարդերը վաճառել է որպես ոսկեղեն

Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին: Պարզվել է, որ նա հունվար ամսին երեւանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել եւ որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 17:00 դրությամբ

Փետրվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը եւ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթեւեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները […]

Գողություն` նորապսակների սեղանից

Փետրվարի 27-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին, որը փետրվարի 12-ին երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը՝ ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում փետրվարի29-ին, մարտի 1-ից 2-ը, 3-ին արեւելյան շրջաններում, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյանժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-իգիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-ից 2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք,ճանապարհներին` մերկասառույց: Օդիջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` եւս 2-ից 4աստիճանով: Երեւանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին եւ 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ  լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի