“Զվարթնոց”-ը ցավում է “Արմավիա”-ի համար եւ մեղադրում նրան

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է “Արմավիա”-ի կողմից հայտարարված անժամկետ գործադուլին: “Արմավիա” ավիաընկերությունն այսօր` մարտի 6-ին, ժամը 06.45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: “Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս […]