Ուկրաինայի ահաբեկչությունների արդյունքում տուժել է 2 հայ երեխա

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ապրիլի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: “Life News” կայքը հրապարակել է վիրավոր երեխաների անունները, որոնց թվում կան հայկական ազգանունով 2 երեխա, 2-ն էլ 16 տարեկան` Ավանյան Սերուն եւ Մխիթարյան Կարինան: Ինչպես նշում է կայքը, ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա:
Սակայն, ինչպես henaran.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, այս տեղեկությունը չի հաստատվել Ուկարինայում Հայաստանի դեսպանատան կողմից:
Հիշեցնենք, որ 4 պայթյունները Դնեպրոպետրովսկում տեղի են ունեցել նախօրեին` ապրիլի 27-ին` քաղաքի տարբեր մասերում: 27 մարդ վիրավոր է: 22-ը հոսպիտալացվել են, որոնցից 3-ը ծանր վիճակում են: