07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ-ի կոնգրեսականները ելույթներ են ունեցել` հիշատակելով Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գերի Փիթերսը, Հովարդ Բերմանը, Անա Իշուն եւ Ադամ Շիֆը ելույթներ են ունեցել Կոնգրեսում, որոնցում անդրադարձել են  Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի ջարդերին Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Այս 4 օրենսդիրները միացել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքներին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Վուլֆին եւ Ջուդի Չուին, որոնք նույն թեմային […]

Ինչպե՞ս հակազդել վերաքննիչ դատարանի` ապահովագրական պահանջների դեմ ուղղված որոշմանը

Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար: Հիմք ընդունելով “հազվադեպ կիրառվող” “մենաշնորհյալ հարցի” սկզբունքը`դատարանը նահանգի օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ պնդելով,  որ այն հակասում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվություններին: Վերաքննիչ դատարանը […]

Ժիրինովսկին Պուգաչովային պոռնիկ է անվանել /վիդեո/

ՌԴ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած “Մենամարտ” հաղորդման ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադմիրի Ժիրինովսկին հեռուստաեթերով վիրավորել է երգչուհի Ալլա Պուգաչովային` համեմատելով նրան պոռնիկի հետ: Պուգաչովան հաղորդմանը մասնակցել է որպես նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ: Վերջինիս հետ էլ պետք է երկխոսություն վարեր Ժիրինովսկին, սակայն երբ Պուգաչովան հարցնում է` արդյոք նախագահ դառնալու դեպքում էլ նա իրեն […]

“Պուտինն ամեն ինչ կարող է”. Նոր մուլտհոլովակը YouTube-ում դիտել է ավելի քան միլիոն մարդ /վիդեո/

Համացանցում տարածվել է Վլադիմիր Պուտինի մասին նոր հոլովակ: “Պուտինն ամեն ինչ կարող է” մուլտֆիլմում նախագահի թեկնածուն գրավում է տիեզերքը եւ օվկիանոսները: Նախընտրական քարոզարշավների կազմակերպիչները շարունակում են օգտատերերին տրամադրել նախագահի թեկնածուների մասին տարբեր հոլովակներ: Նախորդ շաբաթ համացանցում արդեն տարածվել էր վարչապետ Պուտինի մասին մեկ այլ մուլտֆիլմ, որն արդեն ցանցում “կնքել” են “Արգելված մուլտ Պուտինի մասին” վերնագրով: […]

YouTube-ում հայտնվել է “Եվրատեսլիլի” վերաբերյալ հայության տեսակետն արտահայտող տեսահոլովակ

“Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս: Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային […]

ԱՄՆ-ի ընտրողների ցուցակներում “մեռած հոգիներ” են գրանցված

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին առաջատարն է Արիզոնա եւ Միչիգան նահանգներում անցկացված հանրապետական կուսակցության փրայմերիզներւմ, տեղեկացնում է “Reuters”-ը: Շատ դիտորդներ այս 2 նահանգներում կայացած քվեարկության արդյունքները համարում են հիմնականը ներկուսակցական պայքարում, ինչպես նաեւ նոյեմբերին կայանալիք ընտրությունների համար: Սակայն աշխարհի “ամենադեմոկրատական երկրում” քվեարկության ժամանակ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք իրոք ապշեցնում են: “RTI International” անկախ […]

Արմավիրում ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ կառաջադրվի ՄԱՊ-ի Ալիկը. ՀՀԿ-ն որոշել է լարվածությունը կանխել

Henaran.am-ի  հավաստի տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում `Արմավիրում,  գործող պատգամավոր ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ ՀՀԿ-ից կառաջադրվի ոչ թե Նահապետ Գեւորգյանը, այլ ՄԱՊ-ի Ալիկը`Ալեքսան Պետրոսյանը: Նահապետ Գեւորգյանը, ով մինչ այժմ համարվում էր այս ընտրատարածքում  ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կընգրկվի համամասնական ցուցակում: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս կոմբինացիան նախատեսել են կրքերի թեժացումից խուսափելու համար` նկատի ունենալով Ռուստամ […]

Մանկապիղծ Սերոբը ախթալացիներից մշակույթի տունն է խլել. Հայացք

Լոռու մարզի Ախթալա համայնքի բնակիչներին իրենց հոգսաշատ առօրյայից զատ մտահոգում է նաեւ համայնքի համար կարեւոր մշակութային եւ կրթական կենտրոնների բացակայությունը: “Էլ ի՞նչ համայնք, եթե մի ակումբ էլ չունի”,- ասում են նրանք: Ըստ “Հայացք” օրաթերթի, սոցիալական վատ պայմաններում ապրող ախթալեցիներն ուզում են մի քիչ էլ զվարճանալ հոգսերից գլուխները փոքր-ինչ թոթափելու համար: “Ախթալա ԼՀԿ” ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ […]

Սարկոզին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է շուտով հանդիպել Ֆրանսիայի Հայ համայնքի հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Սարկոզին արդեն հանձնարարել է կառավարությանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը, որը նախօրեին այն հակասահմանադրական համարեց: Ֆրանսիայի նախագահը դեռեւս փետրվարի 1-ին էր հայտարարել, որ եթե Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչի հակասահմանադրական, ինքն անմիջապես նոր օրինագծի տեքստ […]

ՄԻՊ-ում արձագանքել են 387 անգամ զանգելուց հետո. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի Գյումրու ՀԿ սեկտորը դժգոհ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ բարձրաձայնում է նրա կատարյալ անգործության մասին: Կառույցը որեւէ առումով չի արդարացնում իրեն, անգամ թեժ գիծը, որի մասին բարձրաձայնում էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը,  չի աշխատում: “Երեխաների հասարակություն” ՄՁԱԿ ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը հաշվել ու մտապահել է, թե քանի անգամ է հավաքել 116 համարը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի