Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր /վիդեո/
Նախօրեին` ապրիլի 27-ին, Դամսակոսի 2 թաղամասերում պայթյուններ են տեղի ունեցել, տեղեկացնում է “Ալ-Ջազիրա”-ն: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Միդան թաղամասում` տեղի մզկիթի մոտ:
Ըստ նախնական տվյալների` ահաբեկչությունն իրագործել է ահաբեկիչ-մահապարտը: 6 մարդ զոհվել է, 17-ը` վիրավոր են: Ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել:
Ականատեսների տվյալներով` 2-րդ պայթուցիկ սարքը գործարկվել է սիրիական մայրաքաղաքի արտադրական թաղամասում: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվել:
Պայթյունների համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել: Սովորաբար նման դեպքերում իշխանությունները եւ ընդդիմությունը մեղադրում են միմյանց:
Արաբական երկրներում ուրբաթը ավանդաբար համարվում է հակակառավարական ցույցերի օր: