ՀԱԿ-ի թեկնածուն մեռելներին խնդրել է մայիսի 6-ին չգալ. Հրապարակ
Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը “Հրապարակ”-ին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ` այստեղ եւս ընտրացուցակներն ուռճացված են:
Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ:
“Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, եւ իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց”:
Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. “Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության”: