14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Անկախ”-ական Հակոբ Հակոբյանը դառնում է ՀՀԿ-ական.Ժողովուրդ

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասել է, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաեւ նշել է, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական եւ այս տարիներին պահել է որեւէ կուսակցության չանդամագրվելու խոստումը: “Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու […]

Ախթալայում սկանդալ է հասունանում. Հայացք

Ըստ “Հայացք”  օրաթերթի Ախթալայում բողոքի մեծ ակցիա է սկսվում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող “Մեթըլ փրինս” ընկերությունում: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրություններ են հավաքում սեփականատեր Սերոբի տիկնոջ` Մադլեն Թաշչյանի դեմ, ով իրենց կարծիքով կոպտորեն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Բանն այն է, որ մարդկանց աշխատացրել են հունվարյան տոն օրերի, մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, բայց հրաժարվել են […]

Ռիտա Սարգսյանը` ամուսնու վերընտրվելու, Բելլա Քոչարյանի հետ հարաբերությունների մասին. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը զրուցել է Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Նա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սարգսյանը մասնակցում էր “Հույսի նավակ” մանկական բարեգործական համերգին` նվիրված ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան: – Տիկին Սարգսյան, հետաքրքիր է իմանալ` դուք ձեր ամուսնու հետ քաղաքական թեմաներով զրույցներ ունենո՞ւմ եք: -Ոչ: Երբեք: Երբեք: […]

Պահքի օրերին` չմտնել սոցկայքեր. Առավոտ

Փետրվարի 19-ին` բուն Բարեկենդանի օրը, սկսվում է 40-օրյա Մեծ պահքը, որը ենթադրվում է կենդանական սննդից հրաժարում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկղեցու հոգեւոր սպասավոր Սամվել սարկավագ Հարությունյանի խոսքով, պահեցողության հիմքը զղջումն է եւ կատարած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելը: “Ուտելիքն ընդամենը արտաքինն է: Եթե չկա հոգեւորը, բուսական սննդով սնվելը կորցնում է իմաստը: Պահքը միջոց է` կամքը կոփելու […]

Վարչապետի ինտելեկտուալները

“Բրեյն-ռինգ”-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ: Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: “Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս […]

Առաջին տիկինը հուզվեց… վերադարձ 13 տարի անց

ՀՀ Առաջին տիկին, “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը ուրբաթ մասնակցել է “Հույսի նավակ” խորագրով մանկական բարեգործական համերգին: Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան եւ  հասույթը փոխանցվելու է “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանի խոսքով, հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների […]

Ոստիկանությունը զգուշացնում է

Երեւանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին եւ 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները: ՀՀ ոստիկանությունը, “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի  կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: […]

“Ես ծանր եմ շատ, միգուցե սաղ չմնամ…” Վահրամ Սահակյանը սատարում է Մաշտոցի պուրակում գտնվողներին

 Ծանր հիվանդության պատճառով Վահրամ Սահակյանն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները vraert.com կայքում: Նա փակել է իր էջերը բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցրել հոդվածներ գրել մամուլում, հանդես գալ հեռուստատեսությամբ։ Նա անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման: Այս մասին հայտնել է արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում` նշելով, որ Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում […]

Ոստիկանապետը հասավ Հայաստանի հարավ

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կադրային հերթական փոփոխություններ է կատարել Հայաստանի հարավում: Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Հակոբ Խաչատրյանը, ով հենց Մեղրիի  փոխոստիկանապետն էր: Իսկ նախկին պետ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է Գորիսի բաժնի պետ: Հիշեցնենք, որ հունվարի 18-ից Գորիսը  չուներ ոստիկանապետ, քանի որ Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը նշանակվեց […]

ԲՀԿ-ն, հայտնիներն ու ցուցակի անցողիկ տեղերը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը օրերս ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր այս մասին  Henaran.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Դիմումը ստացել ենք, բնականաբար, կընդունվի”,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այլ հայտնիներ եւս ԲՀԿ-ի շարքերն անցնեն: Բաղդասար Մհերյանը ոչինչ չբացառեց: Նկատենք, որ 2007-ին էլ ԲՀԿ-ի ցուցակում հայտնիներ կային` արվեստագետ Արամ Իսաբեկյանը, լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի