23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրակոցներ սահմանին. հայկական կողմը 3 զոհ է տվել /լրացված/

Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հակառակորդի կողմից հաճախակի են դարձել:

Երեկ գիշեր կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Մովսես եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, հայկական կողմը 3 զոհ է տվել: Ադրբեջանցիները եւս զոհեր ունեն:

Պաշտպանության նախարարությունում խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել: Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, ապրիլի 26-ին, երբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ ընթացքում եւս  հակառակորդը կրակել է:

Ինչպես ավելի ուշ հաղորդեց  ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող ‘ՎԱԶ 2107’ մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ:

Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ