23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, նախօրեին` ապրիլի 27-ին, հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ:

“Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի խախտումների մասին վեջին տեղեկությունների առթիվ, որոնք զոհերի պատճառ դարձան: Այդպիսի անիմաստ գործողությունները խախտում են կողմերի հանձնառությունը` ձեռնապահ մնալ ուժի կիրառումից եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգտելուց, ինչպես նաեւ հակասում են 2012-ի հունվարի 23-ի` նախագահներ Սարգսյանի , Մեդվեդեւի եւ Ալիեւի համատեղ հայտարարությանը”:

Համանախագահները խստորեն դատապարտում են յուրաքանչյուր կյանքի կորուստ, եւ եւս մեկ անգամ հայտարարում են, որ հակամարտության այլընտրանքային լուծում, բացի բանակցայինից, չի կարող լինել: Համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին հարգել 1994-ի հրադադարը եւ ձեռնպահ մնալ հաշվեհարդար տեսնելու միջոցներից, որոնք կարող են հետագա լարվածության բերել”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ