26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն. Կարեն Անդրեասյանը ԸՕ դրույթի մասին /վիդեո/

՛՛Ես, անկեղծ, պատրաստ չեմ հարցին միանշանակ պատասխանել: Եթե ես համարեի, որ դա ինքնին հակասահմանադրական է,ես ինքս էլ իրավունք ունեի առանց այդ պատգամավորների ՍԴ դիմելու, ես չեմ դիմել,  նշանակում է, որ ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն, բայց ՍԴ-ն  ինձանից եւ բոլորիցս ավելի իմաստուն կարող է գտնվել եւ տեսնել այդ խնդիրը սահմանադրականության հետ հակասության մեջ:

Այս որոշումը պետք է թողնել Սահմանադրական դատարանին ՛՛,- Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով քվեարկության մասնակիցների ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ դրույթը ՍԴ-ում վիճարկելու միասնական շտաբի նախաձեռնությանը, ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն  Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանը միեւնույն ժամանակ նշել է, որ Սահմանադրական դատարանը կարող է նաեւ խնդիրը դիտարկել հետեւյալ կերպ պատասխանել, որ հակասահմանադրական չէ, բայց օրենքի այսպիսի կիրառումը վնասում է Սահմանադրությանը:

ՄԻՊ-ը նաեւ հիշեցրել է, որ եվրոպական շատ փորձագետներ գտնում են, որ քվեարկած քաղաքացիների հրապարակումը մարդու իրավունքի խախտում է: ՛՛Ես ինքս հասկանում եմ, որ քվեարկության մասնակցելը նույնպես կարող է լինել պաշտպանվող իրավունք: Տրամաբանությունը հասկանում եմ, բայց ասել, որ այն ինձ համար ամբողջությամբ ընդունելի է, չեմ կարող՛՛,-շարունակել է օմբուդսմենն ու հավելել, որ երբ մարդը գնում է ընտրատարածք, դա գաղտնիք լինել չի կարող , քանի որ նրան  կարող է տեսնել առնվազն հիսունից հարյուր մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ