Հայաստանում ինչպե՞ս են ընթանում գործերը. Gallup
Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն` 2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Հետազոտությունը ներկայացնում է ՀՀ քաղաքացիների քաղաքական նախապատվությունները, ԱԺ ընտրություններին մասնակցելու նրանց պատրաստակամությունը, ժողովրդավարության եւ սոցիալական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները:
Նախագծի հիմնական նպատակներն են` ուսումնասիրել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները եւ կարծիքները, պարզել խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրական նախապատվությունները,ինչպես նաեւ ուսումնասիրել քաղաքական հարցերի մասին տեղեկությունների աղբյուրները.քաղաքական կուսակցություններին եւ հասարակությանըներկայացնել հարցման արդյունքների վերլուծությունը, աջակցելով խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը
Առաջին համապետական քի հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 4-ից 10-ը, եւ երկրորդ հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 16-ից 22-ը : Առաջին հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,018 չափահաս բնակիչ, իսկ երկրոդ հարցմանը` 1,015 չափահաս բնակիչ:
Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ:Հարցվողների ընտրության հարցում ամենամոտ ծննդյան կանոնն էօգտագործվել: Տնային տնտեսություններն ընտրվել էինօգտագործելով պատահական երթուղային մեթոդը:Արձագանքների մակարդակը երկրոդ հարցման ժամանակ, ինչպես նաեւ առաջին հարցման ժամանակ, կազմել է 66% Սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95%:
Այն հարցին` ի՞նչ եք կարծում, Հայաստանում գործերը ընթանում են ճի՞շտ թե՞ սխալ ուղղությամբ, հարցվածների 50 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 41 տոկոսը պատասխանել է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում:
Նույն հարցին ՀՀԿ աջակիցների 52 տոկոսը պատասխանել էին, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, իսկ 39 տոկոսը պատասխանել էր` սխալ:
ԲՀԿ աջակիցները պատասխանել էին 52 տոկոս/ճիշտ/ եւ 39 տոկոս/սխալ/:
ՕԵԿ աջակիցները պատասխանել էին` համապատասխանաբար 42 տոկոս/ճիշտ ուղղությամբ ենք գնում/ եւ 56 տոկոս/սխալ/:
ՀՅԴ աջակիցները պատասխանել էին համապատասխանաբար` 28 տոկոս/ճիշտ/ եւ 66 տոկոս/սխալ:
ՀԱԿ աջակիցները` 27տոկոս/ճիշտ/ եւ 73 տոկոս/սխալ/:
‘’Ժառանգության’’ աջակիցների 7 տոկոսը կարծում է, որ մեր երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում, այնինչ` 91 տոկոսը գտնում է, որ սխալ ուղղությամբ է գնում: