01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ապրիլի 30-ին ջազի երկրպագուներին մեծ նվեր է մատուցվելու

Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը:

Տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ  ջազմեններին: Շնորհավորելով նրանց, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի եւ մասնավորապես Երեւանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար. ‘Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական  այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը’,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության եւ մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաեւ երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության եւ աջակցության համար:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչեւ ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ