26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեսախցիկներն ու արագաչափերը գրանցել են 43 հազար խախտում

“Տեսախցիկների ու արագաչափերի միջոցով կայացվել է 43 հազար որոշում: Դրանք արագության գերազանցման և ճանապարհային օրենսգրքի այլ կետերը խախտելու վերաբերյալ են եղել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու հավելեց, որ վերջերս ավելացվել են քսանհինգ նոր տեսախցիկներ, որոնք ևս բավական արդյունավետ են գործում:

“Եթե ավտոմեքենան պարտադիր տեխզննում չի անցել, բայց դիմապակուն փակցված է կտրոնը, ԱՊՊԱ-ն հրաժարվում է իր պարտականություններից՝ պատճառաբանելով, որ վթարը մեքենայի անսարքությունն է”,-նշեց  Է. Հովհաննիսյանը խոսելով ավտոմեքենաների տեխզննման ու ԱՊՊԱ կտրոնների մասին:

Վերջինս միաժամանակ նշեց, որ ժամկետանց ԱՊՊԱ կտրոններով երթեւեկելու համար յոթ դատական գործ կա դատարաում, համաձայն որոնց վարորդները տուգանվել են 150 հազար դրամի չափով այդ եպքում, երբ ապահովագրությունը կատարված էր, սակայն կտրոնը փակցված չէր դիմապակուն:

“Այս դեպքում վարորդը պետք է տուգանվի 10 հազար դրամ, այլ ոչ թե 150 հազար: Այս առումով 3 գործ արդեն հօգուտ վարորդի է կայացվել, սակայն Ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում  է բողոքարկել վճիռները”,- հավելեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ